ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Հայ հասարակությունը կրկին սաստիկ անհանգստացած է։ Այս անգամ՝ այն հաղորդագրություններից, որ Ադրբեջանի պետական դրոշի օրվան՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ նախապատրաստվում է Փաշինյանի և Ալիևի միջև հերթական համաձայնագրերի ստորագրումը՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Համաձայնագրեր, որոնք նախատեսում են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում: Ավելի ճիշտ՝ այդ հաղորդակցությունների մի մասի, քանզի խոսքն առաջին հերթին Հայաստանի տարածքի միջով Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ (ճանապարհներ) տրամադրելու մասին է։